ԱՄՆ-ն ԵՄ-ից կպահանջի վերադարձնել Ուկրաինայի վրա ծախսված գումարները․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները մտադիր է Եվրոպայից հետ ստանալ Բայդենի վարչակազմի կողմից Ուկրաինային ռազմական օգնության համար ծախսված միջոցները։

«Ավելին, պետք է հաշվի առնել, որ Բայդենի վարչակազմը Ուկրաինային անվճար շատ ավելի շատ զինամթերք է տրամադրել, քան մենք օգտագործել ենք Իրանում։ Ուկրաինային և ՆԱՏՕ-ին անվճար հարյուրավոր միլիարդ դոլարների զինամթերք է տրամադրվել, որի համար Եվրոպան կվճարեր, եթե նրանից խնդրեին, բայց մենք կպահանջենք այդ գումարը, թեև որոշակի ուշացումով»,- գրել է պետության ղեկավարը «Truth Social»-ում։

Ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր, որ Բայդենը Կիևին տրամադրել է 300 միլիարդ դոլարի զինամթերք։

Leave a comment