Ստոմատոլոգիական կլինիկաների հետ քննարկվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների ներդրումը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպման ընթացքում քննարկվել են ստոմատոլոգիական կլինիկաներում էլեկտրոնային ՀԴՄ-ների գործարկման ընթացիկ հարցերը:

Հանդիպմանը մասնակցած ստոմատոլոգիական կլինիկաների ներկայացուցիչները հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց հուզող հարցերը, որոնց մեծ մասը վերաբերել է տեխնիկական բնույթի խնդիրներին։

Zoom հարթակով անցկացված հանդիպմանը մասնակցել են նաև Արմեդ համակարգի ներկայացուցիչները և տեղում պատասխանել համակարգի աշխատանքին առնչվող հարցերին։ Ստոմատոլոգիական կլինիկաներում Արմեդ համակարգի հնարավորինս անխոչընդոտ ներդրումն ապահովելու նպատակով հավաքագրվել են ներկայացված բոլոր հարցերն ու դիտարկումները։

Leave a comment