Գազ չի լինի Երևանի, Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը՝ ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցի թիվ 62, 62/1, 62/2, 64, 66 բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև Արտաշիսյան, Շարուրի, Շիրակի փողոցներով, Շիրակի 1-ին նրբանցքով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը՝ ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 1, 2, 3, 4, 5, 1ա, 2ա, 3ա, 6, 7, 8, 9, 10, 11, 12 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը՝ ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծ Պարնի, Փոքր Պարնի, Սարամեջ, Ծաղկաբեր, Կաթնաջուր բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։