Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գամբիայից դեպի Կանարյան կղզիներ ուղևորվող փայտե նավակի խորտակման հետևանքով, ենթադրաբար, զոհվել է առնվազն 80 անօրինական միգրանտ։
Ըստ իսպանական EFE լրատվական գործակալության, որը հղում է արել պետական ծովային փրկարարական ծառայության աղբյուրներին, նավի վրա, որը խորտակվել էր Կանարյան կղզիներից մոտավորապես 120 կիլոմետր հեռավորությամբ, եղել է 128 մարդ։
Կազմակերպության ներկայացուցիչները նաև հայտնել են, որ սեպտեմբերի 2-ի կեսգիշերին մոտ 45 անօրինական միգրանտ է փրկվել մոտակայքում գտնվող «Guardamar Urania» նավի անձնակազմի ջանքերի շնորհիվ։
Ծովային ծայրահեղ անբարենպաստ պայմանների պատճառով մինչ այժմ հայտնաբերվել է ընդամենը հինգ դի։ Ենթադրվում է, որ ողբերգության հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ։