ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նիքոլսկի բնակավայրից 84 կմ հարավ-հարավ-արևմուտք։
Ստորգետնյա ցնցումը գրանցվել է սեպտեմբերի 3-ին՝ Գրինվիչի ժամանակով ժամը 11։17-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվել։