6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ալյասկայի ափերի մոտ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նիքոլսկի բնակավայրից 84 կմ հարավ-հարավ-արևմուտք։
Ստորգետնյա ցնցումը գրանցվել է սեպտեմբերի 3-ին՝ Գրինվիչի ժամանակով ժամը 11։17-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվել։