«Binance»–ից մեծ կապիտալ է արտահոսելու. մասնագետը` «դարի կողոպուտի» մասին

https://arm.sputniknews.ru/20261030/binanceic-mets-kapital-e-artahvoselu-masnagety-dari-kvoghvoputi-masin-108707132.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/1a/96242991_120:0:1540:1065_1920x0_80_0_0_679abcdfcaa7702fde8f64cfb6db8f73.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կրիպտոարժույթ, կողոպուտ, բիթքոին, հաքերային հարձակում

հայաստան, կրիպտոարժույթ, կողոպուտ, բիթքոին, հաքերային հարձակում

Բաժանորդագրվել

Բիթքոինի արժեքը մեկ օրում 78.5 հազար դոլարից իջել է մինչև 76.5 հազարի, և, մասնագետների համոզմամբ, դեռ կշարունակի նվազել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ակտիվների ապասառեցման պահից «Binance»–ից մեծ ծավալի կապիտալ է արտահոսելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Բիթքոին Արմենիա» ընկերության հիմնադիր Էդուարդ Ավետիսյանը` մեկնաբանելով «դարի կողոպուտ» որակումը ստացած հաքերային հարձակումը։

Հոկտեմբերի 29-ին հաքերային հարձակման է ենթարկվել աշխարհի ամենամեծ կրիպտոարժութային «Binance» բորսան: Նախնական վարկածով` հաքերներին հաջողվել է «կոտրել» ծրագրավորող ինժեներներից մեկի համակարգիչը և մոտ 1.5 ժամվա ընթացքում 6.3 մլրդ դոլարի ակտիվներ դուրս բերել բորսայից։ Բորսան շտապ դադարեցրել է բոլոր դրամական մուտքերն ու ելքերը և սառեցրել շուրջ 3 մլրդ դոլարի ակտիվներ, նաև խոստացել է փոխհատուցել բոլոր կորուստները։

«Միանշանակ միլիոնավոր մարդիկ անհանգստացած են ու պատրաստվում են առաջին իսկ հնարավորության դեպքում իրենց գումարները հանել այդ հարթակից։ Առաջիկայում կտեսնենք, թե ինչքան կապիտալ դուրս կգա այդ հարթակից, կտեղափոխվի այլ հարթակներ կամ կպահվի արդեն ապակենտրոնացված դրամապանակներում»,– ասաց Ավետիսյանը` չբացառելով, որ դրա արդյունքում հնարավոր է` «Binance»–ը այլևս շուկայում չունենա այն վարկանիշն ու կշիռը, որն ուներ մինչ հարձակումը։

Նա նշեց, որ կողոպտված ընկերության օրական շրջանառությունը շուրջ 100 մլրդ դոլարի է հասնում, տարեկան շահույթը` շուրջ 16 մլրդ դոլարի։ Այսինքն` հափշտակված ակտիվները, նրա խոսքով, համարժեք են այդ ընկերության մի քանի ամսվա շահույթին։ Ընկերության ակտիվները ներկա պահին 160 մլրդ դոլար են գնահատվում, հետևաբար կորուստը տնօրինվող կապիտալի ընդամենը 4-5 տոկոսի չափ է։

Ավետիսյանը նշեց` «Binance»–ը առաջին անգամ չէ, որ հայտնվում է հաքերների թիրախում։ 2022թ–ին ընկերությունից մի քանի 100 մլն դոլարի գումար էին հափշտակել։ Իսկ մինչ օրս ամենախոշոր հարձակումը գրանցվել էր 2025-ին, երբ հաքերները «Bybit» կրիպտոբորսայից 1,5 մլրդ դոլարի ակտիվներ էին հափշտակել։
Նախկին կողոպուտները մասնագետները կապում են հյուսիսկորեական հաքերային խմբերի հետ, որոնք նախկինում նույնիսկ պատասխանատվություն են ստանձնել նման հարձակումների համար։ Այս անգամ ևս ենթադրյալ հանցագործները հյուսիսկորեացի հաքերներն են։

«Կրիպտոբորսաները լինում են 2 տեսակի` որոնք ենթարկվել են հարձակման և որոնք ենթարկվելու են հարձակման։ Ասել է թե ոչ ոք պաշտպանված չէ, անգամ ամենամեծ անվտանգային համակարգ ունեցող կազմակերպությունները»,– ասաց Ավետիսյանը։

Ամեն դեպքում նման հարձակումները խիստ բացասաբար են ազդում ոչ միայն կողոպտված ընկերությունների, այլ կրիպտոարժույթի ամբողջ շուկայի վարկանիշի վրա։ Դրա հետևանքով կրիպտոարժույթի գները կտրուկ անկում են ապրում։ Բիթքոինի արժեքը մեկ օրում 78.5 հազար դոլարից իջել է մինչև 76.5 հազարի, և, մասնագետների համոզամբ, դեռ կշարունակի նվազել։

Leave a comment