Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ պատերազմի վտանգը շարունակում է կախված մնալ աշխարհի վրա։
Այս մասին նա հայտարարել է Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
«Այսօր, ՇՀԿ-ի ստեղծումից 25 տարի անց, գլոբալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում 100 տարին մեկ անգամ, արագանում են. ընթանում է կատաղի պայքար երկխոսության և առճակատման, փոխշահավետ համագործակցության և զրոյական գումարով խաղերի, բազմակողմ և միակողմ մոտեցումների միջև, իսկ պատերազմի մառախուղը դեռևս չի ցրվել»,- նրա խոսքերը փոխանցում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։