Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ՝ Վազգեն Թևանյանը (65 կգ):

Եվրպոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, ԱԱ-ի երրորդ մրցանակակիր Թևանյանը պայքարը սկսեց որակավորման փուլից և 9:6 հաշվով հաղթեց Մոնղոլիան ներկայացնող Զենեմեդեր Բյամբասուրենին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 2:1 հաշվով ուժեղ գտնվեց ղազախ Օսիմժան Դաստանբեկից:

Քառորդ եզրափակիչում Վազգեն Թևանյանի մրցակիցը կլինի Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Ռահման Ամուզադը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 6 ըմբիշով: Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը կսկսեն հոկտեմբերի 30-ին, իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ)՝ հոկտեմբերի 31-ին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment