Տեղեկացանք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ՏԻՄ ընտրություններին են մասնակցում: «Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ պարբերականությամբ են հանդիպումներ ունենում Սամվել Կարապետյանի հետ եւ ի՞նչ հարցեր են քննարկում, դրանք ՏԻՄ ընտրությունների՞ն են վերաբերում, թե՞ ընդհանուր ներքաղաքական հարցերին: Առաքելյանը նկատեց. «ՏԻՄ-երի հետ կապված մեր մասնակցությունը եղել է առանձին, նոյեմբերի ՏԻՄ-երին եւս մեր կուսակցությունը մասնակցելու է: «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ գործընկերային հարաբերություններ ունենք, պարբերաբար ունենում ենք հանդիպումներ, խոսում ենք քաղաքական թեմաների մասին, այդ թվում` ՏԻՄ-երի մասով նույնպես քննարկումներ եղել են: Բայց արտառոց իրադարձություն չեմ համարում դա` զուտ գործընկերային հանդիպումներ են: Հանդիպումներ ենք ունենում թե՛ Սամվել Կարապետյանի, թե՛ Նարեկ Կարապետյանի, ինչպես նաեւ՝ այլ գործընկերների հետ, ըստ իրավիճակի: Նոյեմբերին մասնակցելու ենք Նոյեմբերյանի եւ Կապանի ՏԻՄ ընտրություններին: Ինչպես գիտեք` Նոյեմբերյանում մենք ենք իշխանություն, այդտեղ շատ կարեւոր է, որ կարողանանք մեր արդյունքները պահպանել: Մենք բացարձակ հաղթանակի ենք գնում այնտեղ:
Կապանում կա մի նրբություն, այնտեղ ՔՊ-ն իշխանություն չէ: Պետք է այնպես անել, որ այդ պատկերը մնա անփոփոխ»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: