Մարդիկ տարիներով սպասումների մեջ են՝ մի կողմից՝ թե ինչ է անելու պետությունը, մյուս կողմից՝ թե երբ որևէ նորություն կունենան իրենց հարազատներից․ Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր անհայտ կորածների հիշատակման միջազգային օրն է, որի կապակցությամբ ՀՀ-ում գործող Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիան միջոցառում էր կազմակերպել։

Մարդիկ տարիներով սպասումների մեջ են՝ մի կողմից՝ թե ինչ է անելու պետությունը, մյուս կողմից՝ թե երբ որևէ նորություն կունենան իրենց հարազատներից։

Նույնիսկ դժվար է այդ մարդկանց հուզական վիճակի մեջ մտնել ու հասկանալ, թե ինչպես են հաղթահարում իրենց ցավն ու տառապանքը։

Մեր դեպքում էլ, դրան գումարվում է գործող իշխանությունների անտարբեր, իսկ շատ դեպքերում՝ վիրավորական կեցվածքը, նրանց ստեղծած անհարկի քաշքշուկներն ու աշխատանքային անգործությունը։

Համբերություն և կամք բոլոր այն անձանց, ովքեր այս մղձավանջով են անցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment