Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

Քաղաքականություն

29.08.2026 | 17:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 29-ի որոշումներով՝ երեք նախարարությունների ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվել։ Որոշումներով դադարեցվել են առողջապահության, էկոնոմիկայի, ինչպես նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալների ժամանակավոր պաշտոնակատարների լիազորությունները։

Մասնավորապես, Առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվել են ինչպես Լևոն Հակոբյանը, այնպես էլ Արմեն Գասպարյանը։

Մեկ այլ որոշմամբ պաշտոնից ազատվել է նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սևակ Հովհաննիսյանը։

Բացի այդ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է նաև Արմեն Սիմոնյանը։

Leave a comment