https://arm.sputniknews.ru/20261022/amn-n-u-israjely-patrastvum-en-iranin-harvatsner-hascnel-yntrutjunneric-hetvo-zlm-108408030.html
ԱՄՆ-ն ու Իսրայելը պատրաստվում են Իրանին հարվածներ հասցնել ընտրություններից հետո. ԶԼՄ
ԱՄՆ-ն ու Իսրայելը պատրաստվում են Իրանին հարվածներ հասցնել ընտրություններից հետո. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Պարբերականի տվյալներով՝ նախատեսվող գործողությունը կարող է կարճ, բայց ինտենսիվ արշավ լինել։ 22.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-22T08:20+0400
2026-10-22T08:20+0400
2026-10-22T08:27+0400
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/1c/99288209_0:10:1280:730_1920x0_80_0_0_01a4a5c455534cbe96f656fea4222437.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մանրամասն ծրագիր են մշակել ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ ռազմական հարվածները վերսկսելու համար: Այս մասին հայտնում է «The New York Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։Թերթի տվյալներով՝ նախատեսվող գործողությունը կարող է կարճ, բայց ինտենսիվ արշավ լինել՝ մոտ 3 օր տեւողությամբ։ Պոտենցիալ թիրախներն են իրանական միջուկային օբյեկտները, հրթիռային և անօդաչու զինանոցը, հնարավոր է` էներգետիկ ենթակառուցվածքները: Առանձին հիշատակվում է լեռներում տեղակայված «Pickaxe Mountain» միջուկային օբյեկտը:Փոքր հավանականություն կա, որ հարվածները կարող են հասցվել այս ամիս, բայց կան նաև քաղաքական մի շարք պատճառներ, որպեսզի ծրագիրն իրականացվի նոյեմբերի 3-ից հետո (այդ օրը Կոնգրեսի ընտրություններ են նախատեսված):Երկու երկրների զինված ուժերն ակտիվացրել են համատեղ զորավարժությունները, այդ թվում` Իրաքի տարածքի վրայով թռիչքները՝ հարվածները մշակելու համար։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն այս շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է հնարավոր նոր հարվածները։Հոդվածում նաև նշվում է, որ նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ն տարածաշրջանում կունենա ռազմական միջոցների լիարժեք կազմ, այդ թվում՝ երեք ավիակիր։ Այնուամենայնիվ, հիմքեր կան կասկածելու, որ նոր հարվածներն ավելի հաջող կլինեն, քան հակամարտության սկզբնական փուլում իրականացված գործողությունները։
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/1c/99288209_0:0:1280:960_1920x0_80_0_0_5c47795fb96368d141470612476078e3.jpg.webp
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
Պարբերականի տվյալներով՝ նախատեսվող գործողությունը կարող է կարճ, բայց ինտենսիվ արշավ լինել։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մանրամասն ծրագիր են մշակել ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ ռազմական հարվածները վերսկսելու համար: Այս մասին հայտնում է «The New York Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ նախատեսվող գործողությունը կարող է կարճ, բայց ինտենսիվ արշավ լինել՝ մոտ 3 օր տեւողությամբ։ Պոտենցիալ թիրախներն են իրանական միջուկային օբյեկտները, հրթիռային և անօդաչու զինանոցը, հնարավոր է` էներգետիկ ենթակառուցվածքները: Առանձին հիշատակվում է լեռներում տեղակայված «Pickaxe Mountain» միջուկային օբյեկտը:
Փոքր հավանականություն կա, որ հարվածները կարող են հասցվել այս ամիս, բայց կան նաև քաղաքական մի շարք պատճառներ, որպեսզի ծրագիրն իրականացվի նոյեմբերի 3-ից հետո (այդ օրը Կոնգրեսի ընտրություններ են նախատեսված):
Երկու երկրների զինված ուժերն ակտիվացրել են համատեղ զորավարժությունները, այդ թվում` Իրաքի տարածքի վրայով թռիչքները՝ հարվածները մշակելու համար։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն այս շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է հնարավոր նոր հարվածները։
Հոդվածում նաև նշվում է, որ նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ն տարածաշրջանում կունենա ռազմական միջոցների լիարժեք կազմ, այդ թվում՝ երեք ավիակիր։ Այնուամենայնիվ, հիմքեր կան կասկածելու, որ նոր հարվածներն ավելի հաջող կլինեն, քան հակամարտության սկզբնական փուլում իրականացված գործողությունները։