Կալիֆոռնիայի Բիգ Սուր քաղաքի ափերին 2 անտառային հրդեհ է մոլեգնում։ «Տիմբեր» հրդեհը, որը սպառնում է 661 կառույցի, մոլեգնում է արդեն գրեթե երեք շաբաթ, իսկ երկրորդ հրդեհը, որը ստացել է «Պլասկետ» անվանումը, բռնկվել է օգոստոսի 26-ին Մոնտերեյ շրջանում: Հրդեհն ընդգրկել է ավելի քան տասնյակ հազար հեկտար տարածք։ Փրկարարներին հաջողվել է կրակը մեկուսացնել միայն 26%-ով։Իշխանությունները այդ շրջանում տարհանման հրամաններ և նախազգուշացումներ են տվել: Կրակը տարածվում է դժվարամատչելի տեղանքում, ինչը բարդացնում է աշխատանքը։
Հրդեհը մարվում է հիմնականում ավիացիայի միջոցով, բայց ներգրավված են նաև հրշեջ-փրկարարների արագ արձագանքման ջոկատները։
Կալիֆոռնիայի Բիգ Սուր քաղաքի ափերին 2 անտառային հրդեհ է մոլեգնում։ «Տիմբեր» հրդեհը, որը սպառնում է 661 կառույցի, մոլեգնում է արդեն գրեթե երեք շաբաթ, իսկ երկրորդ հրդեհը, որը ստացել է «Պլասկետ» անվանումը, բռնկվել է օգոստոսի 26-ին Մոնտերեյ շրջանում: Հրդեհն ընդգրկել է ավելի քան տասնյակ հազար հեկտար տարածք։ Փրկարարներին հաջողվել է կրակը մեկուսացնել միայն 26%-ով։
Իշխանությունները այդ շրջանում տարհանման հրամաններ և նախազգուշացումներ են տվել: Կրակը տարածվում է դժվարամատչելի տեղանքում, ինչը բարդացնում է աշխատանքը։
Հրշեջ մեքենան անցնում է Կալիֆոռնիայի Բիգ Սուր քաղաքում մոլեգնող «Պլասկետ» անտառային հրդեհի մոտով
Հրշեջը Բիգ Սուրում պատրաստվում է պաշտպանել շենքը «Պլասկետ» հրդեհից
Ուղղաթիռը անցնում է Բիգ Սուրի մոտակայքում մոլեգնող «Պլասկետ» հրդեհի վրայով
Հրշեջները Բիգ Սուրում մարում են «Պլասկետ» հրդեհը
«Պլասկետ» անտառային հրդեհի ժամանակ տղամարդը Կալիֆոռնիայի Բիգ Սուր քաղաքում պարան է նետում իր տան տանիքից
«Պլասկետ» հրդեհի ժամանակ հրշեջը տեղափոխում է վիրավոր կենդանուն
«Տիմբեր» անտառային հրդեհը մոլեգնում է Բիգ Սուր քաղաքի Պֆայֆեր պետական պարկի մոտակայքում
Հորիզոնում երևում է «Պլասկետ» անտառային հրդեհի պատճառով տարածված ծուխը
«Պլասկետ» անտառային հրդեհը Բիգ Սուրում
«Պլասկետ» անտառային հրդեհը տարածվում Բիգ Սուրի թիվ 1 խճուղու ուղղությամբ