Առաջարկում են դեղերի ճանաչման կարգ ընդունել, որով մեկ շաբաթյա ժամկետում ԵՄ-ում գրանցված դեղերը հնարավոր կլինի գրանցել նաև ՀՀ-ում. Աբրահամյան

«Շաբաթներ առաջ շրջանառության մեջ ենք դրել «Դեղերի մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ԵՄ-ում գրանցված դեղերը, որոնք շուրջ 25 հազար են և բարձրորակ դեղեր են, հեշտացնել դրանց գրանցումը՝ թղթային փորձաքննություն իրականացնելու միջոցով», — լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա ավելացրեց, որ իրենք առաջարկում են դեղերի ճանաչման կարգ ընդունել, որով մեկ շաբաթյա ժամկետում ԵՄ-ում գրանցված դեղերը հնարավոր կլինի գրանցել նաև ՀՀ-ում.

«Ակնկալում ենք, որ մյուս խմբակցությունների անդամները, մասնավորապես՝ ՔՊ-ն ևս այդ օրենքին կաջակցի, քանի որ այն միտված է դեղերի գների իջեցմանը, մրցակցության բարձրացմանը։ Այս օրենքը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ ինտեգրում»։

Leave a comment