Կեմերովոյում ապրող հայտնի բլոեր Միլենա Պետրոսյանի՝ 27-ամյա ամուսնու՝ Թաթուլի մահվանից 2 շաբաթ անց կինը խախտել է լռությունն ու առաջին անգամ գրառում է կատարել։
«Ուզում եմ դիմել իմ սիրելի լսարանին և այն մարդկանց, որոնք իմ մասին իմացել են ողբերգության պատճառով։ Իմ ընտանիքում անդառնալի կորուստ է եղել։ Ամուսինս՝ երեխաներիս հայրը, մահացել է։ Ես և երեխաներս ապրում ենք ամենադժվար, սարսափելի, ահավոր մի փուլ։ Հիմա հատկապես ես երեխաներիս պետք եմ, քան երբևէ։ Փորձում եմ ուժեղ լինել։ Փորձում եմ դիմանալ՝ հանուն իմ երկու փոքրիկների, որոնք հիմա միայն մայր ունեն»,-գրել է բլոգերը։
Հիշեցնենք, որ Միլենան ազգությամբ ռուս է։ Նա վերցրել է ամուսնու՝ Թաթուլի ազգանունը։ 27-ամյա տղամարդն ինքանսպանություն էր գործել Կեմերովոյի կանգառներից մեկում՝ կախվելու միջոցով։ Թաթուլի քույրը՝ Նարինեն մեղադրել էր հարսին՝ Միլենային՝ հայտարարելով, որ նա դավաճանել է եղբորը վերջինի մանկության ընկերոջ՝ Արթուրի հետ։ Եղբայրը, ըստ նրա, չէր կարող ապրել դավաճանված։
Միլենան խնդրել է իր հետևորդներին՝ պատմություններ չհորինել և առաջ չքաշել տեսություններ, որոնք որևէ հիմք չունեն, թեև, որպես բլոգեր և հանրային դեմք, նա գիտակցում է, որ դա անխուսափելի է։
Նա նշել է՝ մինչ ինքը սգում է և փորձում հավաքել ուժերն ու վերականգնվել, ուրիշները խոսում են, ինչն էլ հանգեցնում է նրան, որ լսարանի մոտ որոշակի կարծիքներ են ձևավորվում։
Նա նաև հավելել է՝ որ գիտի՝ կան նաև ողջամիտ մարդիկ, ովքեր հասկանում են, որ այս պահին ինքն անուժ է՝ արձագանքելու նրանց, ովքեր խոսում են և սպասում իր մեկնաբանություններին։
«Կարևորն իմ կյանքում երեխաներն են։ Իմ ամեն մասնիկ ես հիմա նվիրում եմ նրանց։ Ցավի միջով, բայց ես կպատասխանեմ բոլոր հարցերին։ Ես կպատմեմ, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Եվ այո, ոչ մեկին, նույննիսկ ամենավատ մարդուն չեմ ցանկանում, որ անցնի այն ամենի միջով, որով անցնում է իմ ընտանիքն այս պահին։ Պահպանեք ձեզ ու ձեր մտերիմներին»,-նշել է նա ու ավելացրել, որ ավելի ուշ կվերադառնա այս բարդ թեմային։