Քաղաքականություն
29.08.2026 | 17:37
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 29-ի որոշումներով՝ երեք նախարարությունների ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվել։ Որոշումներով դադարեցվել են առողջապահության, էկոնոմիկայի, ինչպես նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալների ժամանակավոր պաշտոնակատարների լիազորությունները։
Մասնավորապես, Առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվել են ինչպես Լևոն Հակոբյանը, այնպես էլ Արմեն Գասպարյանը։
Մեկ այլ որոշմամբ պաշտոնից ազատվել է նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սևակ Հովհաննիսյանը։
Բացի այդ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է նաև Արմեն Սիմոնյանը։