Արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմի՝ Գյումրիում ընթացող աշխատաժողովը շարունակվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկումով։
Անդրադարձ է կատարվել 2025թ օգոստոսի 8-ից ի վեր Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարածաշրջանային տրանսպորտային փոխկապակցվածության ծրագրերին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել տարբեր ուղղություններով մինչ այժմ ձևավորված դինամիկային և հեռանկարներին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հետաքրքրող հարցերին:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)