ՌԴ-ն գիշերը խմբակային հարվածներ է հասցրել Կիևի մարզի օբյեկտներին և «Օդեսա» նավահանգստին

Բաժանորդագրվել

Ռուսական զորքերը հարձակումների ընթացքում կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԶՈւ-ն գիշերը խմբակային հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին ծառայող նավահանգիստներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել են․

Կիևի մարզում՝ պահեստային համալիր («Ստելլար Ջեթ» ՍՊԸ), որն օգտագործվում էր «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռների պատրաստի արտադրանքի և հրթիռային արագացուցիչների վառելիքի պահպանման համար,
«Օդեսա» նավահանգստում՝ Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար նախատեսված ռազմական նշանակության գույքով վեց պահեստ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment