Մբապեն՝ մրցաշրջանում առաջին հեթ-տրիկից հետո դիմել է քննադատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն «Ռեալ Սոսիեդադի» դեմ Իսպանիայի առաջնության առաջին տուրի խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո դիմել է իրեն քննադատողներին։

«Գո՞հ չեք։ Հեթ-տրիկ»,- սոցիալական ցանցերում գրել է 27-ամյա ֆուտբոլիստը:

«Ռեալ Սոսիեդադի» դեմ տնային խաղում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է 4:1 հաշվով: Մբապեն գոլ է խփել հանդիպման 40-րդ, 60-րդ և 80-րդ րոպեներին:

Leave a comment