Սա աննախադեպ և պատմական իրավիճակ է. ունենալու ենք խաղաղություն և անկախություն, խաղաղություն և պետություն

Սա աննախադեպ և պատմական իրավիճակ է. ունենալու ենք խաղաղություն և անկախություն, խաղաղություն և պետություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Նոր Սահմանադրության ընդունումից հետո մենք ոչ միայն ստորագրելու և վավերացնելու ենք խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ, այլև ունենալու ենք ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն»:

Այս մասին նոր Սահմանադրության հետ կապված ժողովրդին ուղղած իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա աննախադեպ և պատմական իրավիճակ է ոչ միայն այն պատճառով, որ ունենալու ենք իստիտուցիոնալ խաղաղություն, այլև այն պատճառով, որ ունենալու ենք խաղաղություն և անկախություն, խաղաղություն և պետություն։ Սա, ըստ էության, նոր վիճակ է մեր ժողովրդի պատմության համար, որովհետև սովորաբար ունեցել ենք կա՛մ խաղաղություն, կա՛մ պետություն»,- ասել է նա:

Leave a comment