Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումներին։
«Ցավոք, Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և ամրապնդման կողմնակից քաղաքական գործիչների հետապնդման բացասական միտումը»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Զախարովան։
«ՀՀ իշխանությունների նոր, այսպես կոչված, «ընկերները» շարունակում են աչք փակել այն ամենի վրա, ինչը որևէ կերպ նպաստում է Հայաստանի նկատմամբ ԵՄ նպատակների իրականացմանը, մասնավորապես՝ ցինիկաբար շահագործելով Հանրապետությունը, նրա ներուժը և քաղաքացիներին Ռուսաստանի հետ իրենց դիմակայության մեջ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներայացուցիչը։