ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել Հայաստանին «կեղծ քաղաքականություն» չվարել՝ անվանելով դա ցինիկ և սխալ
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել Հայաստանին «կեղծ քաղաքականություն» չվարել և կողմնորոշվել՝ ընտրություն կատարելով Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև։ Այդ մասին պատգամավորը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Վոլոդինը նշել է, որ Հայաստանը շարունակում է օգտվել ԵԱՏՄ-ի հնարավորություններից՝ միաժամանակ ընդունելով ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին օրենքը։ Նա նման դիրքորոշումը անվանել է ցինիկ և սխալ՝ առաջարկելով Հայաստանի իշխանություններին բացահայտ հայտարարել իրենց ընտրության մասին։
«Կցանկանայի, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարեր։ Վերցրեք և ասեք՝ դուք գնո՞ւմ եք Եվրամիություն։ Գնացեք։ Այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ»,-հայտարարել է Վոլոդինը։