Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը

Հասարակություն

21.10.2026 | 12:53

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը։

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։

Մեծ է նրա ներդրումը հայ կինոարվեստի և ժամանակակից գրականության զարգացման ու հանրահռչակման, ինչպես նաև արվեստի կրթության գործում։

-Այն, ինչ խլում է կյանքը, վերադարձնում ենք գրելով,-ասում էր մեծ մտավորականը։

Դավիթ Մուրադյանի հիշատակը հավերժ կմնան նրա գործընկերների, սաների, արվեստասերների և բոլոր նրան ճանաչողների սրտերում։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Դավիթ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Հանգչեք խաղաղությամբ, սիրելի՛ պարոն Մուրադյան»,- ասված է ԵԹԿՊԻ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment