Հայաստանը պետք է դադարեցնի կեղծ քաղաքականություն վարելը՝ միաժամանակ ձգտելով անդամակցել Եվրոպական միությանը և շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հնարավորություններից, հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Կուզենայինք, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարի, որովհետև եթե Հայաստանը օրենք է ընդունում Եվրամիությանը միանալու մտադրության մասին, ապա ինչո՞ւ եք օգտագործում ԵԱՏՄ-ի հնարավորությունները։ Ինչո՞ւ եք խաբում դրա մասնակիցներին»։ — նշել է Վոլոդինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավելել է, որ Հայաստանի կողմից դա ցինիկ է և սխալ։
«Վերցրեք և ասեք՝ գնում եք Եվրամիությո՞ւն։ Գնացեք։ Բայց այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ»։ — ընդգծել է Ռուսաստանի Պետդումայի նախագահը։