Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը հայտարարել է հարևան Օմանի հետ բանակցությունների վերսկսման մասին՝ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի կարգավորման նպատակով։ Սա տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տնտեսական ճնշման ուժեղացման ֆոնին։
Իրանն ու Օմանը արդեն մի քանի շաբաթ է, ինչ ընդհատումներով բանակցություններ են վարում նեղուցով նավերի երթևեկության վերահսկողության շուրջ։
Երեքշաբթի օրը երկու երկրներն էլ հայտարարել են, որ քննարկել են նեղուցով «համատեղ ժամանակավոր նավագնացության միջանցքի» հարցը և համաձայնության են եկել դրա ականազերծման շուրջ։
Թրամփը հայտարարել է, որ նեղուցում առկա բոլոր ականները ոչնչացված են՝ կրկնելով իր նախկին հայտարարությունները։