Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխանամետ կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71 %-ը

Քաղաքականություն

24.08.2026 | 15:02

Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում «Ադիլեթ» («Արդարություն») կուսակցությունը, որը հունիսի կեսերին միավորվել էր իշխող «Ամանատ» կուսակցության (նախկինում՝ «Նուր Օթան») հետ, առաջատարն է, գրում է Current time-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները։ Դրանց համաձայն՝ «Ադիլեթը» ստացել է ձայների ավելի քան 71%-ը։ Այն կարող է ստանալ խորհրդարանի 145 տեղերից 105-ը։

«Ադիլեթ» կուսակցությունը գրանցվել է 2026 թվականի հունիսի 2-ին։ Այն ղեկավարում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Այբեկ Դադեբայը, որն ազատվել է պաշտոնից ընտրարշավի մեկնարկից առաջ։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի զարմուհի Դանա Մեդեուովան նույնպես միացել է կուսակցության քաղաքական խորհրդին։

Խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 5% շեմը հաղթահարել են նաև «Աուլ» (6.26%), «Ակ Ժոլ» (5.21%), «Ազգային սոցիալ-դեմոկրատական» (5.11%) և « Respublica» (5.56%) կուսակցությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը և «Բայթակ» կուսակցությունը չեն մտնի խորհրդարան։

Ավելի  վաղ ԿԸՀ-ն հայտնել էր, որ ընտրողների մասնակցությունը կազմել է 74,19%։

Այս տարվա ընտրություններն անցկացվում են նոր կանոններով՝ համաձայն մարտին ընդունված նոր Սահմանադրության։ Ղազախստանի խորհրդարանն այժմ միապալատ է (նախկինում այն ​​բաղկացած էր ստորին և վերին պալատներից) և կոչվում է Կուրուլթայ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment