Երևանում քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ

https://arm.sputniknews.ru/20260823/erevanum-qnnichneri-ev-vostikani-mijev-teghi-unecats-mijadepvov-nakhadzernvel-e-qreakan-varujt-106031770.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/06/103128671_115:0:1240:844_1920x0_80_0_0_8085bfce19c9ce2df412e0661a7c143d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ոստիկան, քննիչ, երևան, ծեծկռտուք, հակակոռուպցիոն կոմիտե, միջազգային քրեական դատարան (մքդ), քրեական գործ

ոստիկան, քննիչ, երևան, ծեծկռտուք, հակակոռուպցիոն կոմիտե, միջազգային քրեական դատարան (մքդ), քրեական գործ

Բաժանորդագրվել

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Երևանում քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին։ Գրել էին, որ ծեծկռտուքը եղել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքում` վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ։ Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, թե ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկն է ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի ենթարկել 2 քննիչի։

Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքով։

«Իրականացվում են անհետաձգելի վարութային գործողություններ, այդ թվում՝ որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»,– տեղեկացրին կոմիտեից։

Հիշեցնենք, որ ենթադրյալ ծեծի ենթարկված ոստիկանը և ևս 2 անձ, որոնք ազգակցական կապի մեջ են նրա հետ, ձերբակալված են։ ՔԿ–ից նաև ընդգծել են, որ ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Ոստիկանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանն էլ հայտնել է, որ Երևանում քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպին նախորդել է մեքենաների կայանման շուրջ տարաձայնությունը, որի ժամանակ ոստիկանի հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, ու նրան քննչական բաժնում խոշտանգել են։

Leave a comment