https://arm.sputniknews.ru/20260823/erevanum-qnnichneri-ev-vostikani-mijev-teghi-unecats-mijadepvov-nakhadzernvel-e-qreakan-varujt-106031770.html
Երևանում քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ
Sputnik Արմենիա
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։ 23.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-23T17:48+0400
2026-08-23T17:48+0400
2026-08-23T17:49+0400
ոստիկան
քննիչ
երևան
ծեծկռտուք
հակակոռուպցիոն կոմիտե
միջազգային քրեական դատարան (մքդ)
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/06/103128671_0:0:1501:844_1920x0_80_0_0_bb50fc95830bc8b47c61d507494b2eac.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Երևանում քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին։ Գրել էին, որ ծեծկռտուքը եղել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքում` վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ։ Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, թե ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկն է ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի ենթարկել 2 քննիչի։Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքով։ Հիշեցնենք, որ ենթադրյալ ծեծի ենթարկված ոստիկանը և ևս 2 անձ, որոնք ազգակցական կապի մեջ են նրա հետ, ձերբակալված են։ ՔԿ–ից նաև ընդգծել են, որ ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։Ոստիկանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանն էլ հայտնել է, որ Երևանում քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպին նախորդել է մեքենաների կայանման շուրջ տարաձայնությունը, որի ժամանակ ոստիկանի հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ, ու նրան քննչական բաժնում խոշտանգել են։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/06/103128671_115:0:1240:844_1920x0_80_0_0_8085bfce19c9ce2df412e0661a7c143d.jpg.webp
ոստիկան, քննիչ, երևան, ծեծկռտուք, հակակոռուպցիոն կոմիտե, միջազգային քրեական դատարան (մքդ), քրեական գործ
ոստիկան, քննիչ, երևան, ծեծկռտուք, հակակոռուպցիոն կոմիտե, միջազգային քրեական դատարան (մքդ), քրեական գործ
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Երևանում քննիչների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեից նշեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքով։
«Իրականացվում են անհետաձգելի վարութային գործողություններ, այդ թվում՝ որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»,– տեղեկացրին կոմիտեից։
Հիշեցնենք, որ ենթադրյալ ծեծի ենթարկված ոստիկանը և ևս 2 անձ, որոնք ազգակցական կապի մեջ են նրա հետ, ձերբակալված են։ ՔԿ–ից նաև ընդգծել են, որ ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։