Տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ, ժողովրդին ավելի հայտնի՝ Մեյմանդար բնակավայրի Պարույր Սևակ փողոցի բնակիչներն իրենց զգում են ոչ թե 21-րդ դարի բնակիչներ, այլ քարե դարի։ Պատճառը մոտ 250-ից ավելի բնակիչների նկատմամբ ոչ սրտացավ մոտեցումն է պատասխանատուների կողմից։ Այս մասին հաղորդում է Shamshyan-ը։
Աղբյուրի հետ զրույցում բնակիչներն ասում էին.«Ասում են՝ իշխանությունները հետևողական պայքար են տանում, որպեսզի գյուղի մարդկանց ապրելակերպը հեշտանա, որ ոչ մի անհարմարություններ գյուղացին չունենա։ Բայց դա կարծես թե մեր փողոցին չի վերաբերվում։ 20 օրից ավելի է խմելու ջրից հիմնահատակ զրկվել ենք։ Էլ չենք ասում, որ փողոցում և ոչ միայն մեր, բացակայում է կոյուղին, բացակայում է գազը, մինչդեռ գազախողովակնրը Արարատի ԳԳՄ-ի աշխատակիցներն ամենափնթի ձևով են տեղադրել, որ մարդիկ նույնիսկ գազախողովակների պատճառով են հայտնվել շրջափակման մեջ, չեն կարողանում իրենց տուն ներս ու դուրս անել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։