Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տան համար գնումների ժամանակ (սնունդ, տնտեսական ապրանքներ և այլն) նախապատվությունը տալիս եմ այն ապրանքներին, որոնք Հայաստանում են արտադրված: Կարծում եմ, առաջիկայում պետք է այս վարքագիծը որդեգրենք թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս մեր տնտեսությանը լրացուցիչ աջակցելու համար: Տնտեսությունը պետականության հենասյուներից է: Գնենք մերը, մանավանդ, որ գրեթե ամեն ինչ Հայաստանում արտադրվում է ու հիմնականում լավ և գերազանց որակով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը: