https://arm.sputniknews.ru/20260823/ankakhutjan-hrchakagri-handep-votndzgutjuny-hardzakum-e-petakanutjan-himqerin-hjd-106029723.html
Անկախության հռչակագրի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերին. ՀՅԴ
Անկախության հռչակագրի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերին. ՀՅԴ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի շնորհավորել Անկախության հռչակագրի ընդունման օրը։ 23.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-23T14:51+0400
2026-08-23T14:51+0400
2026-08-23T14:54+0400
անկախության հռչակագիր
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/181/88/1818802_0:27:1600:927_1920x0_80_0_0_e679f48ac1984b749a999f30aa151391.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Անկախության հռչակագրի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։ Այս մասին այսօր ուղերձ է հրապարակել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը` շնորհավորելով Անկախության հռչակագրի ընդունման օրը։Նշենք, որ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23–ին։ Այն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդում ընթերցել է Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը։Կուսակցությունից նշել են, որ հավատարիմ են անկախության գաղափարին և դրա մեջ ամրագրված համազգային նպատակներին և պետք է ուժ գտնել մերժելու հակապետական ու հակազգային իշխանություններին` վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը և անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն կերտելու կամքը։ «Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետության կենսունակության երաշխիքը։ Պաշտպանելով Անկախության հռչակագիրը` տեր ենք կանգնում Հայաստանի Հանրապետությանը, Հայոց պետականությանը»,– եզրափակել են ՀՅԴ–ից։Ի դեպ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի շնորհավորել Անկախության հռչակագրի ընդունման օրը։ Նա տևական ժամանակ է խոսում է Ղարաբաղյան շարժման էջը փակելու և Սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին։ Խնդիրն այն է, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը հղում է անում Անկախության հռչակագրին, որն իր հերթին հիմնվել է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։Ուզում է Նիկոլը լինի, ուզում է` որևէ բոլշևիկ, չի կարող պախարակել երկրի ծննդականը. ՀԱԿ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/181/88/1818802_332:0:1600:951_1920x0_80_0_0_6099561b13c9401641406d6d7626300e.jpg.webp
անկախության հռչակագիր, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայաստան
անկախության հռչակագիր, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի շնորհավորել Անկախության հռչակագրի ընդունման օրը։
Նշենք, որ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23–ին։ Այն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդում ընթերցել է Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է։ Այն նկարագրում է մեր պետության բնույթն ու համահայկական հանձնառությունը։ Դա մեր ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա»,– ընդգծել են Դաշնակցությունից։
Կուսակցությունից նշել են, որ հավատարիմ են անկախության գաղափարին և դրա մեջ ամրագրված համազգային նպատակներին և պետք է ուժ գտնել մերժելու հակապետական ու հակազգային իշխանություններին` վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը և անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն կերտելու կամքը։
«Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետության կենսունակության երաշխիքը։ Պաշտպանելով Անկախության հռչակագիրը` տեր ենք կանգնում Հայաստանի Հանրապետությանը, Հայոց պետականությանը»,– եզրափակել են ՀՅԴ–ից։
Ի դեպ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի շնորհավորել Անկախության հռչակագրի ընդունման օրը։ Նա տևական ժամանակ է խոսում է Ղարաբաղյան շարժման էջը փակելու և Սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին։ Խնդիրն այն է, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը հղում է անում Անկախության հռչակագրին, որն իր հերթին հիմնվել է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։