«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չընտրվեցին․ ընդդիմությունը նախագահ ունի միայն ԱԺ հանձնաժողովներից մեկում

Քաղաքականություն

20.08.2026 | 14:37

Ազգային ժողովն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Այսօր՝ օգոստոսի 20-ին, 12 հանձնաժողովների նախագահների ընտրությունն է տեղի ունեցել։

ՔՊ պատգամավոր Լիլիթ Մինասյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները․

  • Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն), կողմ՝ 62, դեմ՝ 29։ Թեկնածուն ընտրվել է։
  • Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ Լուսինե Բադալյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն), կողմ՝ 62, դեմ՝ 29։ Թեկնածուն ընտրվել է։
  • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն), կողմ՝ 62, դեմ՝ 28։ Թեկնածուն ընտրվել է։
  • Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան» խմբակցություն), կողմ՝ 40, դեմ՝ 62։ Թեկնածուն չի ընտրվել։
  • Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով՝ Սիսակ Գաբրիելյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն), կողմ՝ 61, դեմ՝ 2։ Թեկնածուն ընտրվել է։
  • Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Լիլիթ Գալստյան («Հայաստան» խմբակցություն), կողմ՝ 54, դեմ՝ 47։ Թեկնածուն ընտրվել է։
  • Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վիլեն Գաբրիելյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն), կողմ՝ 62, դեմ՝ 10։ Թեկնածուն ընտրվել է։
  • Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն), կողմ՝ 62, դեմ՝ 29։ Թեկնածուն ընտրվել է։
  • Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն), կողմ՝ 62, դեմ՝ 29։ Թեկնածուն ընտրվել է։
  • Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Դավիթ Ղազինյան («Ուժեղ Հայաստան» խմբակցություն), կողմ՝ 40, դեմ՝ 62։ Թեկնածուն չի ընտրվել։
  • Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն), կողմ՝ 62, դեմ՝ 0։ Թեկնածուն ընտրվել է։
  • Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Հայկ Ֆարմանյան («Ուժեղ Հայաստան» խմբակցություն), կողմ՝ 40, դեմ՝ 61։ Թեկնածուն չի ընտրվել։

Նշենք, որ ընդդիմադիր թեկնածուների ընտրության համար նրանց կողմ պետք է քվեարկեին նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ ՔՊ-ն կողմ է քվեարկել ընդդիմադիրներից միայն Լիլիթ Գալստյանի թեկնածությանը։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment