Հզոր երկրաշարժից հետո գրանցվել է մոտ 25 հետցնցում Պանամայում

ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ Պանամայում 7.2 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի է ունեցել ևս մոտ 25 հետցնցում, որոնց ուժգնությունը հասել է մինչև 6.0 մագնիտուդի։

Սեպտեմբերի 9-ին, տեղական ժամանակով ժամը 12:56-ին, Պանամայում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Այն տեղի է ունեցել չորս կիլոմետր խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Տոնոսիից 39 կիլոմետր հյուսիս-արևմուտք։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով վիրավորվել է առնվազն 27 մարդ։

Երկրաշարժից հետո ամբողջ երկրում դադարեցվել են դասերը, Պանամայի մետրոյի 1-ին և 2-րդ գծերը ժամանակավորապես դադարեցվել են, իսկ Տոկումենի միջազգային օդանավակայանը փակվել է՝ անվտանգության նկատառոմներից ելնելով: Մի քանի շրջաններում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման անջատումներ: Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան:

Leave a comment