Ծովինարի ջրամբարում անցկացվել է թիավարության Հրազդանի բաց առաջնությունը

Ծովինարի ջրամբարում անցկացվել է թիավարության Հրազդանի բաց առաջնությունը

Ծովինարի՝ Աղբյուրակի ջրամբարում առաջին անգամ անցկացվել է թիավարության Հրազդանի բաց առաջնությունը։ Մրցաշարին մասնակցել են Հրազդանի, Երևանի, Սևանի և Ապագա բնակավայրի մարզիկները։

Առաջնության բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը։ Նա նշել է, որ առաջնությունն այսուհետ անցկացվելու է ամեն տարի՝ նպատակ ունենալով նպաստել թիավարության զարգացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը։

Մրցումները մեկնարկել են Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո։ Մարզիկների անվտանգությունն ամբողջ ընթացքում ապահովել են փրկարարները։

Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և դրամական պարգևներով։ Երրորդ տեղը զբաղեցրած մարզիկներին տրամադրվող դրամական ֆոնդը կազմել է 300 հազար, երկրորդ տեղը զբաղեցրածներինը՝ 400 հազար, իսկ առաջին տեղը զբաղեցրածներինը՝ 500 հազար դրամ։

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a comment