Լիտվայում անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով օդային տագնապ է հայտարարվել, իսկ ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ։ Այս մասին հայտարարել է Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը։
Նրա խոսքով՝ օդային տագնապ է հայտարարվել Կաունասի, Պանևեժիսի և Շյաուլյայի շրջաններում։ Բնակիչներին խորհուրդ է տրվել ապաստարաններ գտնել։
Լիտվայի Զոկնյայի ավիաբազայում տեղակայված ՆԱՏՕ-ի կործանիչները գրանցել են օբյեկտը ռադարներով։
Մոտ մեկ ժամ անց օդային տագնապը չեղարկվել է։