https://arm.sputniknews.ru/20261018/fransian-kraki-mej-e-trampy-kvoch-e-arel-pakel-parizi-sahmannery-qani-der-shat-ush-che-108277435.html
«Ֆրանսիան կրակի մեջ է». Թրամփը կոչ է արել փակել երկրի սահմանները, քանի դեռ շատ ուշ չէ
«Ֆրանսիան կրակի մեջ է». Թրամփը կոչ է արել փակել երկրի սահմանները, քանի դեռ շատ ուշ չէ
Sputnik Արմենիա
Գների և կենսապահովման ծախսերի աճի պատճառով բողոքի հզոր ալիք է տարածվել ամբողջ Ֆրանսիայով։ 18.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-18T17:53+0400
2026-10-18T17:53+0400
2026-10-18T17:57+0400
դոնալդ թրամփ
ֆրանսիա
բողոքի ակցիա
ներգաղթ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107175872_0:143:2681:1651_1920x0_80_0_0_32925e6dc6099cc16ab7c8b4347aef43.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին կոչ է արել փակել երկրի սահմանները, քանի դեռ շատ ուշ չէ։Հոկտեմբերի 17-ին ամբողջ Ֆրանսիայում գների և կենսապահովման ծախսերի աճի պատճառով բողոքի լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել։ Դրանք ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանության միջև կատաղի բախումներով, անկարգություններով, ավերածություններով և վանդալիզմի դեպքերով։Արմատական տրամադրություններ ունեցող երիտասարդները ջարդուփշուր են արել խանութները, հրկիզել հասարակական տրանսպորտի կանգառներն ու ավտոմեքենաները։ Ավերածություններ իրականացնողներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է 1800 մարդու ձերբակալության մասին։ Տուժել են ավելի քան 500 իրավապահներ և հրշեջներ։ Ընդհանուր առմամբ, ցույցերին մասնակցել է 550 հազար մարդ, որոնցից 110 հազարը՝ Փարիզում։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/17/107175872_145:0:2536:1793_1920x0_80_0_0_6a78cc3a45faa28ebdeb7daadec8d5f9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ֆրանսիա, բողոքի ակցիա, ներգաղթ
դոնալդ թրամփ, ֆրանսիա, բողոքի ակցիա, ներգաղթ
17:53 18.10.2026 (Թարմացված է: 17:57 18.10.2026)
Բաժանորդագրվել
Գների և կենսապահովման ծախսերի աճի պատճառով բողոքի հզոր ալիք է տարածվել ամբողջ Ֆրանսիայով։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին կոչ է արել փակել երկրի սահմանները, քանի դեռ շատ ուշ չէ։
«Ֆրանսիան հրի մեջ է։ Բոլորովին այլ աշխարհներից եկած մարդկանց ներգաղթը, մարդկանց, որոնց սրտերը լի են ատելությամբ, կործանել է երբեմնի մեծ երկիրը։ Փակե՛ք սահմանները և իրավիճակի վերահսկողությունը վերցրեք ձեր ձեռքը, քանի դեռ շատ ուշ չէ», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Հոկտեմբերի 17-ին ամբողջ Ֆրանսիայում գների և կենսապահովման ծախսերի աճի պատճառով բողոքի լայնածավալ
ցույցեր են տեղի ունեցել։ Դրանք ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանության միջև կատաղի բախումներով, անկարգություններով, ավերածություններով և վանդալիզմի դեպքերով։
Արմատական տրամադրություններ ունեցող երիտասարդները ջարդուփշուր են արել խանութները, հրկիզել հասարակական տրանսպորտի կանգառներն ու ավտոմեքենաները։ Ավերածություններ իրականացնողներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է 1800 մարդու ձերբակալության մասին։ Տուժել են ավելի քան 500 իրավապահներ և հրշեջներ։ Ընդհանուր առմամբ, ցույցերին մասնակցել է 550 հազար մարդ, որոնցից 110 հազարը՝ Փարիզում։