21:07 16.08.2026 (Թարմացված է: 21:08 16.08.2026)
Բաժանորդագրվել
Եզրափակչում Տերտերյանը կմրցի ադրբեջանցի Ջավիդան Նախմատովի հետ:
Սամվել Տերտերյանն (77 կգ) անցավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում նա 6։0 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Գոգելաշվիլիին։ Եզրափակչում Տերտերյանը կմրցի ադրբեջանցի Ջավիդան Նախմատովի հետ:
Եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը։
Կիսաեզրափակիչում Պետրոսյանը վստահ 8:1 հաշվով հաղթեց ավստրիացի Փոլ Մայերին:
Ըմբշամարտի Մ-20 տարեկանների աշխարհի առանությունն անցկացվում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օգոստոսի 16-19-ը։