Պուտին․ Ուկրաինայի վերջին հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին էական վնաս չեն հասցրել
Ուկրաինայի զինված ուժերի վերջին հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին էական վնաս չեն հասցրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Գործարար Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպության համաժողով-համագումարում։
Երեկ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել ռուսական նավթավերամշակման գործարանների որոշ օբյեկտների, որոշ տեղերում հասել են թիրախներին, բայց լուրջ ոչինչ տեղի չի ունեցել»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատասխան հարվածներ կհասցնի Ուկրաինայի նավթավերամշակման գործարաններին, լոգիստիկ և էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածներին։