Ճապոնիայում հորդառատ անձրևներ են, զոհվել է 10 մարդ

Բաժանորդագրվել

Ամենաշատը տուժել են Կանտո տարածաշրջանը և Տիբո պրեֆեկտուրան։

Ճապոնիայում տարերային աղետ է։ Հորդառատ անձրևների հետևանքով ամենաշատը տուժել է երկրի արևելքը՝ Կանտո տարածաշրջանը և Տիբո պրեֆեկտուրան։ Տարերքը կաթվածահար է արել գնացքների երթևեկությունը և խաթարել օդանավակայանի աշխատանքը։

Օգոստոսի 13-ին երկրում հորդառատ անձրևների պատճառով սահմանվել էր վտանգի առավելագույն՝ հինգերորդ մակարդակը, որը հետագայում նվազեցվել է մինչև չորրորդ։

Պատճառներից մեկը համարվում է միաժամանակ երեք արևադարձային փոթորիկների ազդեցությունը։

Leave a comment