https://arm.sputniknews.ru/20260814/manvel-grigvorjani-kiny-zrkvel-e-sevani-apin-gtnvvogh-hvoghamasi-vardzakalutjan-iravunqic-105778409.html
Մանվել Գրիգորյանի կինը զրկվել է Սևանի ափին գտնվող հողամասի վարձակալության իրավունքից
Մանվել Գրիգորյանի կինը զրկվել է Սևանի ափին գտնվող հողամասի վարձակալության իրավունքից
Sputnik Արմենիա
Դատախազության տվյալներով՝ հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 20 մլն 502 հազար դրամ է։ 14.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-14T15:27+0400
2026-08-14T15:27+0400
2026-08-14T15:27+0400
հայաստան
նազիկ ամիրյան
սևանա լիճ
վարձակալություն
հհ գլխավոր դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1896/32/18963237_0:0:1600:901_1920x0_80_0_0_b231d4591a05d6cee8b393cac024bf48.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, զրկվել է Սևանա լճի ափին գտնվող 0.3 հա հողամասի վարձակալության իրավունքից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Դատախազության տվյալներով՝ հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 20 մլն 502 հազար դրամ է։Նշվում է, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Ամիրյանի միջև հողամասի վարձակալության պայմանագիրը կնքվել էր դեռևս 2007 թվականի դեկտեմբերի 26-ին։Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի մայիսին միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկի տնօրենին և շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պահանջով։Դատախազության միջնորդագրի կատարման արդյունքում օգոստոսի 13-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Ամիրյանի վարձակալության իրավունքը, իսկ հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1896/32/18963237_103:0:1527:1068_1920x0_80_0_0_787a8450c05c72f70a4e30968db8937a.jpg.webp
հայաստան, նազիկ ամիրյան, սևանա լիճ, վարձակալություն, հհ գլխավոր դատախազություն
հայաստան, նազիկ ամիրյան, սևանա լիճ, վարձակալություն, հհ գլխավոր դատախազություն
Դատախազության տվյալներով՝ հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 20 մլն 502 հազար դրամ է։
Դատախազության տվյալներով՝ հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 20 մլն 502 հազար դրամ է։
Նշվում է, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Ամիրյանի միջև հողամասի վարձակալության պայմանագիրը կնքվել էր դեռևս 2007 թվականի դեկտեմբերի 26-ին։
Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի մայիսին միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկի տնօրենին և շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պահանջով։
Դատախազության միջնորդագրի կատարման արդյունքում օգոստոսի 13-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Ամիրյանի վարձակալության իրավունքը, իսկ հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։