Մանվել Գրիգորյանի կինը զրկվել է Սևանի ափին գտնվող հողամասի վարձակալության իրավունքից

https://arm.sputniknews.ru/20260814/manvel-grigvorjani-kiny-zrkvel-e-sevani-apin-gtnvvogh-hvoghamasi-vardzakalutjan-iravunqic-105778409.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1896/32/18963237_103:0:1527:1068_1920x0_80_0_0_787a8450c05c72f70a4e30968db8937a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նազիկ ամիրյան, սևանա լիճ, վարձակալություն, հհ գլխավոր դատախազություն

հայաստան, նազիկ ամիրյան, սևանա լիճ, վարձակալություն, հհ գլխավոր դատախազություն

Բաժանորդագրվել

Դատախազության տվյալներով՝ հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 20 մլն 502 հազար դրամ է։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, զրկվել է Սևանա լճի ափին գտնվող 0.3 հա հողամասի վարձակալության իրավունքից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազության տվյալներով՝ հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 20 մլն 502 հազար դրամ է։

Նշվում է, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Ամիրյանի միջև հողամասի վարձակալության պայմանագիրը կնքվել էր դեռևս 2007 թվականի դեկտեմբերի 26-ին։

Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի մայիսին միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկի տնօրենին և շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պահանջով։

Դատախազության միջնորդագրի կատարման արդյունքում օգոստոսի 13-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Ամիրյանի վարձակալության իրավունքը, իսկ հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։

Leave a comment