Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան

Քաղաքականություն

04.10.2026 | 10:11

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Հոկտեմբերի 5-ին նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ:

Leave a comment