«Աշոտ Զաքարյանը 2020 թվականից այդ պաշտոնին չպետք է լիներ»․ Գեղամ Մանուկյան

«Երբ լուրը լսեցի Աշոտ Զաքարյանի պաշտոնանկության մասին, մի պահ ուրախացա, բայց դա հետհաշվարկային ուրախություն էր, որովհետև Աշոտ Զաքարյանը 2020 թվականից այդ պաշտոնին չպետք է լիներ։ Իրականում 100 անգամ բարձրաձայնել եմ այդ խնդիրը Պաշտպանության հանձնաժողովում, նույնիսկ առաջարկում էի առնվազն աշխատանքային քննարկում, որովհետև անցնող տարիներին Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում ոչ թե կարգ ու կանոն հաստատող կառույց է եղել, այլ ուղղակի սանձարձակ մի համակարգ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ երեկ բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զոհ ունեցանք, դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ փոփոխություններ են լինելու, մասնավորապես՝ Ռազմական ոստիկանության պետի և այլ կադրային փոփոխություններ, բայց ոչ Սուրեն Պապիկյանի և Գլխավոր շտաբի պետի մակարդակով։ Հիմա էլ քննարկվում է, որ Ռազմական ոստիկանության պետ է նշանակվելու նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը․ այս փոփոխությունները որքանո՞վ եք ճիշտ համարում։

«Շատ մանր, բանակին առնչվող խորքային բան է․ մեր բանակում երբեք չի եղել, որ ռազմական ոստիկանությունն ունենա այդպիսի լիազորություններ, հատկապես վերջին 10-15 տարիներին։ Այսինքն՝ զորամասում հրամանատարից այն կողմ որևէ մեկը չի կարող լինել։ Եղել են դեպքեր, որ նախարարությանն էլ եմ ահազանգել՝ զինվոր ծեծել, ամենաամբարտավան ձևով պահել…

Այս իշխանության պարագայում այսպես է՝ Փաշինյանի աշխատաձևն է մարդկանց հանել, բայց կողքից չհեռացնել․ կգա մի օր՝ կնշանակեն պաշտոնի։ Բայց դա հարցի լուծումը չէ, Զինված ուժերում հարցի լուծումը դա չէ, դա գլոբալ, խորքային խնդիր է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Պատասխանելով երեկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթին և այդ առիթով տեղի ունեցած միջադեպին էլ, բանախոսն ասաց․ «Այսօր գաղութ չէ, Ռուբեն Ռուբինյանը «պրոգոն» է իջեցրել, քրեական ենթամշակույթի քարոզչություն չեմ անում… 2021 թվականի առաջին նիստերին, հիշում եմ, մի ելույթով պետք է Հայկ Կոնջորյանին անդրադառնայի, Ալեն Սիմոնյանին ասացի․ «Պարոն Սիմոնյան, քավորին ուրանալը քաղաքական կատեգորիա՞ է, թե՞ չէ», մի պահ մտածել էր, թե իր մասին եմ ասում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment