Հանրապետության տարածքում օգոստոսի 14-18-ի գիշերային ժամերին և կեսօրից հետո առանձին շրջաններում կանխատեսվում են կարճատև անձրև ու ամպրոպ։ Որոշ վայրերում տեղումները հորդառատ են լինելու, հնարավոր է նաև կարկուտ։
Հյուսիսարևելյան և արևելյան քամու արագությունը կազմելու է 4-7 մ/վ, իսկ ամպրոպի ընթացքում կանխատեսվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ։
Օգոստոսի 14-18-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային հատվածներում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին վայրերում երեկոյան ժամերին կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի կանխատեսվում։
Երևանում օգոստոսի 14-ի գիշերը և երեկոյան, ինչպես նաև օգոստոսի 17-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում կանխատեսվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ընթացքում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։
Օգոստոսի 15-16-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-18-ի երեկոյան ժամերին քամու ուժգնացումը կարող է հասնել 15-18 մ/վ-ի։
Երևանում օգոստոսի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 17-18-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 14-18-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օգոստոսի 14-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +33 աստիճան, իսկ օգոստոսի 15-ին՝ +34 աստիճան, 14-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև: