https://arm.sputniknews.ru/20260813/edgar-ghazarjani-elujtic-hetvo-azhum-iravitshaky-larvec-rubinjany-nervoghutjun-e-aknkalum-105741148.html
Էդգար Ղազարյանի ելույթից հետո ԱԺ–ում իրավիճակը լարվեց․ Ռուբինյանը ներողություն է ակնկալում
Էդգար Ղազարյանի ելույթից հետո ԱԺ–ում իրավիճակը լարվեց․ Ռուբինյանը ներողություն է ակնկալում
Sputnik Արմենիա
Միջադեպը կքննարկվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության նիստում, որի ժամանակ կորոշվեն հետագա քայլերը։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T16:10+0400
2026-08-13T16:10+0400
2026-08-13T16:14+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
էդգար ղազարյան
ռուբեն ռուբինյան
նարեկ կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի այսօրվա ելույթից հետո ԱԺ-ում կրքերը լարվեցին, պատգամավորները շարունակեցին հարաբերություններ պարզել նիստերի դահլիճից դուրս՝ միջանցքում։Ղազարյանը հայտարարեց, որ իր քեռու անվանակից թոռնիկը՝ Աղաջան Ջանոյանը, որ ԵՊԲՀ-ի առաջին կուրսի ուսանող էր, զոհվել է 44-օրյա պատերազմում։Նրա ելույթից հետո իրավիճակը կտրուկ լարվեց։«Դուք ստանում եք նախազգուշացում Ձեր ամբարտավան պահվածքի պատճառով, և ես Ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնաէվակուացվեք էս դահլիճից, ձեզ էվակուացնլու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և շենքից»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանը։Ղազարյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, նրա հետևից` բազմաթիվ ՔՊ-ական պատգամավորներ։ Նիստն ընդմիջվեց։Ընդմիջման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Էդգար Ղազարյանի որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի համար խնդրահարույց էր։Նիստի վերսկսումից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, դիմելով խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, հայտարարեց, թե ակնկալում է, որ Ղազարյանը պետք է ներողություն խնդրի։«Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում։ Ակնկալում եմ Ձեզանից, որ Էդգար Ղազարյանը պետք է գա և ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար»,– ասաց նա` դիմելով Նարեկ Կարապետյանին։Կարապետյանն իր հերթին հայտնեց, որ Էդգար Ղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպը կքննարկվի խմբակցության նիստում, որի ժամանակ կորոշվեն հետագա քայլերը։
2026
Լուրեր
am_HY
հայաստան, աժ (ազգային ժողով), էդգար ղազարյան, ռուբեն ռուբինյան, նարեկ կարապետյան
հայաստան, աժ (ազգային ժողով), էդգար ղազարյան, ռուբեն ռուբինյան, նարեկ կարապետյան
Միջադեպը կքննարկվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության նիստում, որի ժամանակ կորոշվեն հետագա քայլերը։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի այսօրվա ելույթից հետո ԱԺ-ում կրքերը լարվեցին, պատգամավորները շարունակեցին հարաբերություններ պարզել նիստերի դահլիճից դուրս՝ միջանցքում։
Ղազարյանը հայտարարեց, որ իր քեռու անվանակից թոռնիկը՝ Աղաջան Ջանոյանը, որ ԵՊԲՀ-ի առաջին կուրսի ուսանող էր, զոհվել է 44-օրյա պատերազմում։
«Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը, փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»,- հայտարարեց Ղազարյանը։
Նրա ելույթից հետո իրավիճակը կտրուկ լարվեց։
«Դուք ստանում եք նախազգուշացում Ձեր ամբարտավան պահվածքի պատճառով, և ես Ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնաէվակուացվեք էս դահլիճից, ձեզ էվակուացնլու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և շենքից»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանը։
Ղազարյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, նրա հետևից` բազմաթիվ ՔՊ-ական պատգամավորներ։ Նիստն ընդմիջվեց։
Ընդմիջման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Էդգար Ղազարյանի որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի համար խնդրահարույց էր։
Նիստի վերսկսումից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, դիմելով խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, հայտարարեց, թե ակնկալում է, որ Ղազարյանը պետք է ներողություն խնդրի։
«Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում։ Ակնկալում եմ Ձեզանից, որ Էդգար Ղազարյանը պետք է գա և ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար»,– ասաց նա` դիմելով Նարեկ Կարապետյանին։
Կարապետյանն իր հերթին հայտնեց, որ Էդգար Ղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպը կքննարկվի խմբակցության նիստում, որի ժամանակ կորոշվեն հետագա քայլերը։