«Հայկական կոնյակ» գրառմամբ 3 արտադրատեսակներ չեն համապատասխանել սահմանված պահանջներին. ընկերությունը տուգանվել է

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  հարուցված վարույթի շրջանակում պարզել է, որ «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերության կողմից «ARMENIAN COGNAC/ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ իրացվող երեք արտադրատեսակներ մի շարք ֆիզիկաքիմիական ցուցանիշներով չեն համապատասխանում Ռ 59570-2023 ԳՈՍՏ-ի պահանջներին։

Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված արտադրանքները պարունակել են ոչ խաղողային ծագման սպիրտ։

Այդ արտադրատեսակներն են՝

  • «ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 3 տարի, 0,5 լ, 40%,
  • «ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 15 տարի, 0,5 լ, 40%,
  • «ARMENIAN COGNAC SARGIS ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՍԱՐԳԻՍ» անվանումով, 5 տարի, 0,5 լ, 40% ։

Տնտեսավարողի վարքագիծը  որակվել է  որպես սպառողների շահերը խախտող, այդ թվում՝ անարդար առևտրային գործելակերպ՝ վերջինիս նկատմամբ նշանակելով  տուգանք։

Հանձնարարվել է դադարեցնել նշված ապրանքների իրացումը, իսկ այլ տնտեսավարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում՝ գրավոր հետ կանչել։

Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment