Աշոտ Ժամկոչյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ
Աշոտ Միշայի Ժամկոչյանի կենսագրությունը
Ծնվել է 1987 թվականի հունվարի 27-ին Երևան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2025-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,
II-V.2025թ. – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ,
2024-2025թթ. – ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ,
2020-2024թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ,
2017-2020թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ,
2016-2017թթ – ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատար, ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
2014-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ,
2013-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի ՀԿԳ քննիչ,
2010-2013թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ, ապա՝ ավագ քննիչ:
Կրթություն
2009 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2013 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Պարգևներ
ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 14-ի որոշումով պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2005-2007թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: