https://arm.sputniknews.ru/20260813/tekhasum-apache-martakan-ughghatiri-kvortsanman-hetevanqvov-zvohvel-e-amn-erku-zinvvorakan-105712074.html
Տեխասում Apache մարտական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ԱՄՆ երկու զինվորական
Տեխասում Apache մարտական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ԱՄՆ երկու զինվորական
Sputnik Արմենիա
Ուղղաթիռը կործանվել է Սալադո քաղաքի շրջանում։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T08:56+0400
2026-08-13T08:56+0400
2026-08-13T08:56+0400
ուղղաթիռ
վթար
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0f/53854666_0:32:1601:932_1920x0_80_0_0_9c158adb39b35a5fa0e3beb9b57d74a3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ի ցամաքային զորքերի AH-64 Apache հարվածային ուղղաթիռը վթարի է ենթարկվել Տեխաս նահանգում, անձնակազմի երկու անդամները զոհվել են: Այսմասին հայտնել է Բել շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Քլիֆ Քոլմանը։Ուղղաթիռը կործանվել է Սալադո քաղաքի շրջանում։ Այն ընկել է դաշտում և հրդեհ է առաջացրել, որի մարման աշխատանքներին ներգրավվել են արտակարգ ծառայությունները և ռազմական փրկարարները:Սա վերջին շրջանում ԱՄՆ ռազմական ավիացիայի հետ կապված առաջին դեպքը չէ. հուլիսի 31-ին ծովային հետևակի կորպուսի F-35B ինքնաթիռ է կործանվել Սան Դիեգոյի «Միրամար» ավիաբազայի շրջանում: Օդաչուին հաջողվել է կատապուլտվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0f/53854666_0:0:1423:1067_1920x0_80_0_0_780beda2ad3786197b5411aebfe1b764.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուղղաթիռ, վթար, ամն
Բաժանորդագրվել
Ուղղաթիռը կործանվել է Սալադո քաղաքի շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ի ցամաքային զորքերի AH-64 Apache հարվածային ուղղաթիռը վթարի է ենթարկվել Տեխաս նահանգում, անձնակազմի երկու անդամները զոհվել են: Այսմասին հայտնել է Բել շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Քլիֆ Քոլմանը։
Ուղղաթիռը կործանվել է Սալադո քաղաքի շրջանում։ Այն ընկել է դաշտում և հրդեհ է առաջացրել, որի մարման աշխատանքներին ներգրավվել են արտակարգ ծառայությունները և ռազմական փրկարարները:
«Ֆորտ Հուդայի քրեական հետաքննությունների բաժնի տվյալներով՝ դա Apache ուղղաթիռ է եղել, որում եղել է երկու մարդ։ Ժամը 14.30-ին (Երևանի ժամանակով 23.30) պաշտոնապես արձանագրվել է նրանց մահը», – լրագրողներին ասել է Քոլմանը։
Սա վերջին շրջանում ԱՄՆ ռազմական ավիացիայի հետ կապված առաջին դեպքը չէ. հուլիսի 31-ին ծովային հետևակի կորպուսի F-35B ինքնաթիռ է կործանվել Սան Դիեգոյի «Միրամար» ավիաբազայի շրջանում: Օդաչուին հաջողվել է կատապուլտվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։