Եվս մեկ միջազգային ֆեդերացիա ՌԴ մարզիկներին թույլատրել է հանդես գալ դրոշով ու օրհներգով

Բաժանորդագրվել

Գործող սահմանափակումը, որի համաձայն՝ ՌԴ և Բելառուսի մարզիկները մասնակցում են չեզոք կարգավիճակով, կպահպանվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Կանոեի միջազգային ֆեդերացիան (Paddle Worldwide) որոշել է 2027 թվականի հունվարի 1-ից հանել միջազգային մրցումներին Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների մասնակցության սահմանափակումները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

2027 թվականի սկզբից ՌԴ և Բելառուսի կանոիստները կկարողանան հանդես գալ ազգային հավաքականներում իրենց երկրների դրոշների ներքո՝ օգտագործելով օրհներգերը, պաշտոնական խորհրդանիշները և ազգային հանդերձանքը: Նոր կանոնները կտարածվեն ինչպես մարզիկների, այնպես էլ ուղեկցող անձնակազմի վրա:

Գործող սահմանափակումը, որի համաձայն՝ ՌԴ և Բելառուսի մարզիկները մասնակցում են չեզոք կարգավիճակով, կպահպանվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Բացառություններ հնարավոր են այն մրցաշարերի համար, որոնց անցկացման իրավունքը տրված է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը: Եթե տեղական օրենսդրությունը կամ իշխանությունների պարտադիր որոշումները թույլ չեն տալիս Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին լիարժեք ներկայացնել իրենց երկրները, նրանք պաշտոնական արարողությունների ժամանակ հանդես կգան առանց ազգային դրոշների և օրհներգերի: Ավելի խիստ սահմանափակումների դեպքում նախատեսվում է մասնակցություն չեզոք կարգավիճակով։

Paddle Worldwide-ի որոշումը հաջորդել է Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշմանը, որը 2026 թվականի հուլիսի 7-ին ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կարգավիճակը և չեղյալ հայտարարել ՌԴ մարզիկների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ միջազգային մարզական ֆեդերացիաների առաջարկությունները:

Leave a comment